Իսլանդիայի նախագահն ասում է, որ հրաբխի ժայթքումը վտանգ չի ներկայացնում մարդկանց կյանքի համար

16:48, 14.01.2024

Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհանսոնի խոսքով՝ հրաբխի ժայթքումը վտանգ չի ներկայացնում մարդկանց կյանքի համար։

Այս մասին Յոհաննեսոնը գրում է սոցցանցում։

Նրա խոսքով՝ բոլոր քաղաքացիները տարհանվել են Գրինդավիկ քաղաքից, որը գտնվում է գործող հրաբխի մոտ։ Քաղաքում ընդհանուր առմամբ ապրում է 4000 մարդ։

Բացի այդ, նախագահի խոսքով, հնարավոր է, որ հրաբուխը վնասի քաղաքի ենթակառուցվածքը, թեև հրաբխի մոխիրը վտանգ չի ներկայացնում ինքնաթիռների թռիչքների համար։

Հիշեցնենք, որ այսօր Իսլանդիայում սկսվել է հրաբխի ժայթքումը։ Վերջին մեկ ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ հրաբուխն ակտիվանում է։

Նմանատիպ