Իսլանդիայի նախագահը կոչ է արել քաղաքացիներին միավորվել և կարեկցել նրանց, ովքեր չեն կարողանում մնալ իրենց տներում հրաբխի ժայթքման պատճառով
Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհաննեսոնը դիմել է բնակչությանը երկրում հրաբխի ժայթքումից հետո։ Նախագահը կոչ է արել իսլանդացիներին համախմբվել և կարեկցել նրանց, ովքեր չեն կարող մնալ իրենց տներում միջադեպի պատճառով։
«Կատարվեց այն, ինչ մենք բոլորս հույս ունեինք, որ չի լինի։ Հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Գուդնի Յոհաննեսոնը։
Բացի այդ, Իսլանդիայի նախագահը շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր ապաստան են առաջարկում մարդկանց և նրանց, ովքեր աշխատում են դեպքի վայրում։
Ավելի վաղ Իսլանդիայի վարչապետը հայտարարել էր, որ սա սև օր է ողջ Իսլանդիայի համար։ «Բայց արևը նորից կծագի»,- ասել է Իսլանդիայի վարչապետը։
Հիշեցնենք, որ Իսլանդիայում հրաբխի ժայթքման հետեւանքով լավան հասել է Գրինդավիկ քաղաք։ Լրատվամիջոցների տվյալներով՝ քաղաքը տարհանվել է մինչ հրաբխի ժայթքումը։