Իսլանդիայի արտգործնախարար. Մենք տեսնում ենք լարվածություն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի շրջաններում, սա ցույց է տալիս, թե որքան փխրուն է անվտանգությունը և որքան կարևոր է այն չխախտելը
Իսլանդիայի արտգործնախարար. Մենք տեսնում ենք լարվածություն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի շրջաններում, սա ցույց է տալիս, թե որքան փխրուն է անվտանգությունը և որքան կարևոր է այն չխախտելը

Իսլանդիայի արտաքին գործերի նախարար Թորդիս Կոլբրուն Գիլֆադոտիրը հայտարարել է, որ ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության և կայունության խթանումը ԵԱՀԿ առաքելության էպիկենտրոնում է։

Նրա խոսքով՝ որպես մասնակից պետություններ՝ բոլորը պատասխանատու են իրենց պարտավորությունների կատարման համար։

«Մեր տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված ջանքերը, ներառյալ իրավիճակը Ուկրաինայում և Բելառուսում, լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Մենք լարվածություն ենք տեսնում նաև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, Վրաստանի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի շրջաններում։ Սա ցույց է տալիս, թե որքան փխրուն է անվտանգության իրավիճակը և որքան կարևոր է այն չխախտելը։ Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում և տարածքային ջրերում, և կոչ ենք անում Ռուսաստանին վերադարձնել Ղրիմի վերահսկողությունը Ուկրաինային»,- ասել է Իսլանդիայի արտգործնախարարը։