«Իսլամական ջիհադ» արմատական շարժումը Գազայի հատվածից մոտ 100 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ
«Իսլամական ջիհադ» արմատական շարժումը Գազայի հատվածից մոտ 100 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Խմբավորման խոսնակի խոսքով՝ հրթիռների թիրախները եղել են Իսրայելի կենտրոնական և հարավային շրջանները։
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ երկրի դեմ արձակված հրթիռները կա՛մ ընկել են բաց տարածքում, կա՛մ չեզոքացվել է հակաօդային պաշտպանության համակարգ «Երկաթե գմբեթ»-ի կողմից։ Իսրայելական շրջաններում տագնապի ազդանշաններ են հնչել։
«Իսլամական ջիհադի» ներկայացուցիչները պնդում են, որ սա միայն Իսրայելի դեմ հարձակման սկիզբն է։