Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս. Իրանը նոր պատերազմի դեպքում կօգտագործի ավելի ավերիչ զենքեր

13:23, 20.08.2026

Իրանը կօգտագործի ավելի ավերիչ զենքեր, եթե նոր պատերազմ սկսվի,- հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ, բրիգադի գեներալ Մոհսեն Մոհեբին։

Իրանի բարձրաստիճան զինվորականի խոսքով՝ Իրանի հրթիռներում օգտագործվող մարտագլխիկները շատ ավելի ավերիչ են, քան նախորդ պատերազմներում օգտագործվածները, և Իրանի զենքը «լիովին տարբեր» կլինի ամեն ինչով, եթե նոր պատերազմ սկսվի։

Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակը հերքել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, որ Վաշինգտոնը ոչ պաշտոնական բանակցություններ է վարում կորպուսի ներկայացուցիչների հետ։

«Թրամփի մտավոր ֆանտազիաները նրան չեն օգնի մարտադաշտում», – ասել է Մոհեբին՝ ընդգծելով, որ ԱՄՆ նախագահի համար միակ իրական տարբերակը պարտությունը ընդունելն ու Իրանի կողմից սահմանված պայմանները կատարելն է։

Նմանատիպ