Իսլամաբադի ծննդատանը տեղի ունեցած հրդեհի հետևանքով 14 նորածին է զոհվել

14:12, 26.08.2026
Իսլամաբադի ծննդատանը տեղի ունեցած հրդեհի հետևանքով 14 նորածին է զոհվել: Կրակը բռնկվել է Պակիստանի մայրաքաղաքի ամենախոշոր հիվանդանոցներից մեկի երրորդ հարկում՝ ծննդաբերական բաժանմունքում: Նախնական վարկածով՝ հրդեհի պատճառ է դարձել օդորակման համակարգի պայթյունը:
Փրկարարներին հաջողվել է փրկել 19 մարդու, այդ թվում՝ տասը կնոջ, երկու երեխայի և հինգ տղամարդու:
Միջադեպի պահին այն հիվանդասենյակում, որտեղ սկսվել է հրդեհը, ընդհանուր առմամբ գտնվել է 15 նորածին, որոնցից հաջողվել է փրկել միայն մեկին:
Տեղի ունեցած ողբերգությանն արձագանքել է երկրի վարչապետ Շեհբազ Շարիֆը: Նա ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և պահանջել անհապաղ հետաքննություն անցկացնել:

Նմանատիպ