Իսլամաբադի մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 31 մարդ
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 31 մարդ, վիրավորվել՝ 169-ը։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ։
Իսլամաբադի ոստիկանության տվյալներով՝ միջադեպի նշանները վկայում են, որ պայթյունը իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը։ Դեպքի վայրում են գտնվում 1122 ոստիկան և փրկարար, և փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Երկրի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին ցավակցություն է հայտնել պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և նշել, որ անմեղ քաղաքացիներին պատժելը մարդկության դեմ հանցագործություն է։
Միևնույն ժամանակ, տեղեկություններ են տարածվում, որ հարձակումը տեղի է ունեցել շիա մուսուլմանների մզկիթում։
Ոստիկանության աղբյուրների փոխանցմամբ՝ ներքին հետաքննության համաձայն՝ հարձակման հետևում կանգնած է Պակիստանի թալիբները կամ «Թեհրիկ-ե-Թալիբան Պակիստանը»։