Իշխանությունները Կադիրովի հայտարարությանը չեն տալիս հանրային արձագանք, ինչը մեծացնում է ռիսկը, որ Պուտինի ռեժիմը կրկին ահաբեկչություն կկազմակերպի մեր երկրում. Գիգա Բոկերիա
Կառավարությունը չի արձագանքում մեր քաղաքացուն սպանելու վերաբերյալ Կադիրովի սպառնալիքին, ինչը մեծացնում է ռիսկերը ոչ միայն Գիորգի Գաբունիայի, այլև բոլոր քաղաքացիների համար, – այս մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստանի» առաջնորդ Գիգա Բոկերիան:
Գիգա Բոկերիան մեկնաբանել է նախօրեին Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի արած հայտարարությունը:
Բոկերիայի խոսքով, դա հետագայում մեծացնելու է ռիսկերը ոչ միայն Գաբունիայի, այլև բոլոր քաղաքացիների համար, որ Պուտինի ռեժիմը կրկին կգնա ռիսկի և կկազմակերպի հերթական ահաբեկչությունը:
Ըստ նրա, պարզ է, որ նախքան քննության ավարտը, կառավարությունը Ռուսաստանի համար հարմարավետ քարոզչություն կանի, և այդ ամենը երկրի ներսում կօգտագործվի ընդդիմախոսների դեմ: