Թբիլիսիում, Իսանիի շրջանում, Քուռ գետի ափի մոտ հայտնաբերել են երիտասարդ տղամարդու դի:
Ինչպես հայտնել են Առաջին ալիքին ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունում, դիակի մոտ կոկորդի մասում կան վնասվածքներ:
Գոյություն ունեցող տեղեկությամբ, 1998 թվականին ծնված երիտասարդին ընտանիքը փնտրում էր մի քանի օր:
ՆԳՆ-ի տեղեկությամբ, տեղի ունեցած փաստի հիման վրա սկսվել է հետաքննություն Վրաստանի ՔՕ-ի 108-րդ, կանխամտածված սպանության հոդվածով: Դին տեղափոխված է Լևան Սամխարաուլիի անվան փորձաքննության բյուրո: