Իսանիի թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստն ընթանում է աղմուկի ֆոնին
Իսանիի թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մոտ աղմուկ է: Հանձնաժողովի նիստը տեղի է ունենում հանրահավաքի ֆոնին:
Ընդդիմադիր մեծամասնական թեկնածուներն ու համակիրները պահանջում են մի քանի տեղամասերի վերահաշվարկ: Նրանց խոսքով, որոշ տեղամասերում ավելի շատ քվեաթերթիկներ են հայտնաբերվել, քան այցելել են ընտրողները:
Քիչ առաջ ցուցարարները աղմկով են ճանապարհել դիտորդներից մեկին, ով ասում էր, որ խախտում չի եղել և գրառման ժամանակ տեղի է ունեցել տեխնիկական սխալ:
Իսանիի թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մոտ կենտրոնացված են ոստիկաններ: