Իսանիի շրջանային ընտրական հանձնաժողովի նախագահի մահվան գործող վերբակալված երկու անձի ներկայացվել է մեղադրանք
Իսանիի շրջանային ընտրական հանձնաժողովի նախագահի մահվան գործող վերբակալված երկու անձի ներկայացվել է մեղադրանք

Իսանիի շրջանային հանձնաժողովի նախագահի մահվան գործով ձերբակալված անձանց, Զահեսի ժամանակավոր ձերբակալության մեկուսարանում մեղադրանք են առաջադրվել, քրեական օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 339-րդ հոդվածներով:

Ձերբակալվածի փաստաբան Դիանա Մարտիաշվիլիի հայտարարությամբ, մահացածն ու մեղադրյալը մտերիմ ընկերներ էին: Փաստաբանի խոսքով, իրենց կողմից հանցագործություն, մասնավորապես հարկադրանք, սպառնալիքներ կամ կաշառքի առաջարկներ չի կատարվել:

«Իմ պաշտպանյալները իրենց մեղավոր չեն ճանաչում, քանի որ բնության մեջ նման բան չկա: Նրանք այս իշխանությունների պատանդներն են: Երկու մեղադրյալներն էլ, ինչպես Խուսկիվաձեն, այնպես էլ Կոբալաձեն, հանգուցյալի ընկերներ էին: Կոբալաձեն Գոբեջիշվիլիի մանկության ընկերն է: Գոբեջիշվիլին իր մահից առաջ իր նախաձեռնությամբ հարբած վիճակում բարձրացավ Կոբալաձեի մոտ գիշերվա ժամը երկուսին: Գոբեջիշվիլիին զանգահարել է նրա կինը, նա Կոբալաձեի տանն էր մինչ առավոտյան ժամը ութը, կինը փոփոխություն չի նկատել նրա տրամադրության մեջ և եթե լիներ լարված իրավիճակ, ապա նա կզգար դա: Գոբեջիշվիլին առաջարկել է գնալ և շարունակել երեկույթը այլ ընկերների հետ: Կոբալաձեն հաճախ էր զանգում Գոբեջիշվիլիին, հետաքրքրվելու թե նա հասել է տուն թե ոչ, քանի որ եղել է ոչ սթափ վիճակում: Առավոտյան ժամը իննին Գոբեջիշվիլին զանգահարել է  Կոբալաձեին և հայտնել որ արդեն տանն է, և անհանգստանալու պատճառ չկա: Ժամը 12:00-ին նրանք իմացան, որ Թեդո Գոբեջիշվիլին մահացել է»,- հայտարարել է Դիանա Մարտիաշվիլին:

Թեդորե Գոբեջիշվիլիի մահվան գործով ձերբակալվել է երկու մարդ ՝ Ակակի Խուսկիվաձեն և Ակակի Կոբալաձեն: Նրանք մեղադրվում են քրեական օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 339-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության մեջ: