Իսանիի գամգեոբան ապամոնտաժում է Հավլաբարի ավտոտնակները:
Տգեղ ավտոտնակների ապամոնտաժման մասին Թբիլիսիի քաղաքապետարանի նախաձեռնությանը միացել է նաև Քեթևան Ծամեբուլիի N76-ում ապրող բնակչությունը:
Նշված հասցեով 7 ավտոտնակի ապամոնտաժումը, որոնց փոխարեն կարգավորվելու է շենքի բակը և լինելու է ժամանակակից կայանատեղի, իրականացնում է Իսանիի շրջանի գամգեոբան:
Ավտոտնակների ապամոնտաժման հարցով Իսանիի շրջանի գամգեբելի Կախա Լաբուչիձեն հանդիպել է տեղի բնակչությանը և ծանոթացրել ընթացիկ աշխատանքների հետ: