Իսանիի 5-րդ ընտրատարածքի հանձնաժողովի շենքի մոտ տեղի է ունեցել բախում
Իսանիի 5-րդ ընտրատարածքի հանձնաժողովի շենքի մոտ տեղի է ունեցել բախում

Թբիլիսիում, ընտրատարածքային հանձնաժողովների շենքերի մոտ ընթանում են ընդդիմության ներկայացուցիչների հանրահավաքները: Ընտրատարածքներում անցկացվում են նիստեր:

Իսանիի 5-րդ ընտրատարածքի հանձնաժողովի մոտ ընդդիմության ներկայացուցիչները թափել են կարտոֆիլ: Ընդդիմության ներկայացուցիչները ընտրական վարչություններին մեղադրում են ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ և պահանջում նիստերին ներկա գտնվել:

Շենք մտնելու համար մերժում ստանալուց հետո «Ազգային շարժման» ներկայացուցիչ Խատիա Դեկանոիձեն հանդիպում է պահանջել ընտրատարածքի հանձնաժողովի նախագահի հետ:

Ընտրատարածքի մոտ մոբիլիզացված է ոստիկանությունը: