Իսահակ Հերցոգ. Իսրայելը պատրաստ է հերթական մարդասիրական դադարի
Իսրայելը պատրաստ է հերթական հումանիտար դադարի, հայտարարել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը։
«Իսրայելը պատրաստ է հերթական հումանիտար դադարի և լրացուցիչ մարդասիրական օգնության՝ պատանդներին ազատ արձակելու համար», – ասել է Հերցոգը։
Միաժամանակ «ՀԱՄԱՍ»-ը հայտնել է, որ գերիների փոխանակման շուրջ բանակցությունները կսկսվեն միայն պատերազմի ավարտից հետո։
Տեղեկության համար նշենք, որ նոյեմբերին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև խաղաղ հրադադարի ընթացքում իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցիների դիմաց մոտ 100 պատանդ է ազատվել։