Իսահակ Հերցոգ - Իսրայելը պարտավոր է անել ամեն ինչ պատանդների ազատ արձակման համար
Իսահակ Հերցոգ - Իսրայելը պարտավոր է անել ամեն ինչ պատանդների ազատ արձակման համար

Իսրայելը պարտավոր է անել ամեն ինչ պատանդներին ազատ արձակելու համար,- այս մասին ասված է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի նամակում, որը նա հրապարակում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության սկզբից վեց ամսվա ավարտի կապակցությամբ։

«Վաղը՝ առավոտյան ժամը 06:29-ին, կլրանա վեց ամիսը, ինչ սկսվել է այս ահաբեկչությունն ու սարսափելի սպանդը։ Մեր քույրերի ու եղբայրների, մեր երկրի ու մարդկության դեմ կատարված հանցագործության սկզբից կես տարի է անցել»,- ասել է Հերցոգը։

Իսրայելի նախագահը գրում է, որ չնայած ցավին, հույսով է լցված ու հավատում Իսրայելին։

«Կես տարի ես տեսել եմ իսրայելական համայնքն իր ողջ փառքով, և ամեն օր անսահման հպարտություն եմ զգում, որ այս ազգի մի մասն եմ»,- գրել է Իսահակ Հերցոգը։