Իրոք չենք անի «Վրացական երազանքին» նման նվեր, որ մեր ժողովրդին ժամը 12:00-ից կանգնեցնենք Ռուսթավելիի պողոտայում և ընտրատեղամասերը թողնենք «Վրացական երազանքին». Զաալ ՈՒդումաշվիլի
Իրոք չենք անի «Վրացական երազանքին» նման նվեր, որ մեր ժողովրդին ժամը 12:00-ից կանգնեցնենք Ռուսթավելիի պողոտայում և ընտրատեղամասերը թողնենք «Վրացական երազանքին»,- այս մասին «Ազգային շարժման» առաջնորդ Զաալ ՈՒդումաշվիլին հայտարարել է հոկտեմբերի 31-ի ծրագրված հանրահավաքի կապակցությամբ:
Նրա խոսքով, ցուցարարները Ռուսթավելիի պողոտայում կհավաքվեն ժամը 20:00-ից և կհետևեն կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընթացող գործընթացներին:
«Երեկ «Վրացական երազանքի» ներկայացուցչի կողմից լսեցինք հերթական սուտ, իբր մենք ժամը 12:00-ից հետո պատրաստվում ենք հավաքվել Ռուսթավելիի պողոտայում: Դիմումը ներկայացվել է քաղաքապետարան, սակայն մենք պատրաստվում ենք հավաքվել երեկոյան 8-ից հետո, երբ կփակվեն ընտրատեղամասերը: Մենք տեղում, մեծ էկրանի միջոցով կհետևենք, թե ինչպես են ընտրական արձանագրությունները մտնում ընտրական հանձնաժողով և միասին կտոնենք հաղթանակը: Ի դեպ, նույն դիմումում նշված է, որ մենք այնտեղ հավաքվելու ենք մինչև գիշերվա 12-ը, այսինքն ամեն ինչ կավարտենք գիշերը 12-ին և չենք պատրաստվում այնտեղ կանգնել:
Այնտեղ ժամը 12:00-ին կգնան մեր տեխնիկական խմբի անդամները, որոնք պետք է կազմակերպեն բեմը: Մենք իրոք չենք կարող այնպիսի նվեր անել «Վրացական երազանք»-ին, որ 12:00-ից կանգնեցնենք մեր ժողովրդին Ռուսթավելիի պողոտայում և ընտրատեղամասերը թողնել «Վրացական երազանքին»: Մենք պետք է պայքարենք ընտրատեղամասերում և պետք է պաշտպանենք բոլոր այն ձայները, որոնք կլինեն ընդդիմությանը: Նրանք, ովքեր ցանկանում են, կարող են գալ Ռուսթավելիի պողոտա և հետևել մեզ հետ կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի ունեցող գործընթացներին»,- ասել է Զաալ Ուդումաշվիլին: