Արաբական միավորված էմիրություններում շարունակվում է սայլակով սուսերամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը: Այսօր մրցույթին մասնակցել են թրով սուսերամարտիկները:
«Բ» անվանակարգում Իրմա Խեցուրիանին հաջող հաղթահարել է խմբային փուլը և ստացել պլեյ օֆում հանդես գալու իրավունք: Կիսաեզրափակիչ փուլ անցնելու համար նա մրցել է պարօլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր տաիլանդացի Ջանա Սեյսունիի հետ և պարտության մատնել 15:8 հաշվով: Նույն հաշվով Խեցուրիանին պարտության է մատնել չինացի Շումեյ տանին և անցել եզրափակիչ: Որոշիչ պայքարում վրաց մարզիկի մրցակիցը ուկրաինացի Օլենա Ֆեդոտովան էր: Հանդիպումը լարված էր և ավարտվել է Խեցուրիանիի հաղթանակով 15:10: Սա Իրմայի համար աշխարհի գավաթներպում 14-րդ ոսկե մեդալն է:
Հեղինակ -
Edgar Barsegyan