Իրմա Նադիրաշվիլի. Ոստիկանին սպանելու համար կալանավորին համաներելու հետևանքով ոստիկանները և քաղաքացիները իրենց չեն կարողանա զգալ ապահով
Իրմա Նադիրաշվիլի. Ոստիկանին սպանելու համար կալանավորին համաներելու հետևանքով ոստիկանները և քաղաքացիները իրենց չեն կարողանա զգալ ապահով

«Եվրոպական Վրաստանն» արձագանքում է Վրաստանի նախագահի կողմից կալանավոր Ռամազ Դևաձեին համաներելու փաստին: Կուսակցության անդամ Իրմա Նադիրաշվիլու հայտարարությամբ, նման որոշումը վտանգավոր է պետության համար, քանի որ վերաբերում է ոստիկանի սպանության մեջ մեղադրվող կալանավորի համաներմանը:

Նրա խոսքով, դա ազդում է իրավապահների մոտիվացիայի վրա և նվազեցնում քաղաքացիների անվտանգության զգացումը:

Գործը վերաբերում է 2014 թվականի դեկտեմբերի 27-ին Բաթումիի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած դեպքին, երբ սպանեցին 22-ամյա ոստիկան Թարաշ Մուկբանիանիին: Հետաքննության տեղեկությամբ, ոչ սթափ վիճակում գտնվող Ռամազ Դևաձեն վիճել է նրա հետ, իսկ ընդհարման ժամանակ խլել նրա ծառայողական զենքը և վիրավորել գլխի մասում: Մուկբանիանին մահացել է տեղում: Ռամազ Դևաձեին 2015 թվականի սեպտեմբերի 18-ին ենթարկել էին 12 տարվա ազատազրկման: