Իրմա Ինաշվիլի. Մենք պահանջում ենք վերընտրություններ, ձայների վերահաշվարկին չենք համաձայնի
Իրմա Ինաշվիլի. Մենք պահանջում ենք վերընտրություններ, ձայների վերահաշվարկին չենք համաձայնի

Մեր պահանջներն անփոփոխ են, մենք պահանջում ենք վերընտրություններ,- այս մասին «Հայրենասերնների դաշինք» կուսակցության առաջնորդ Իրմա Ինաշվիլին լրագրողներին հայտնել է դեսպանի նստվայրում հանդիպումից առաջ:

Նրա խոսքով, ընդդիմությունը չի համաձայնի ձայների վերահաշվարկին:

«Մեր պահանջներն անփոփոխ են, մենք պահանջում ենք վերընտրություններ, քանի որ 2020 թվականի հոկտեմբերի 31-ին Վրաստանում ընտրություններն անցկացվել են ամոթալի կերպով և ամբողջությամբ կեղծվել են: Վերահաշվարկին չենք համաձայնի, քանի որ այս ընթացքում արկղերը եղել են միայն մեկ կուսակցության՝ «Վրացական երազանքի» մոտ: Նրանք բազմաթիվ մանիպուլյացիաներ են իրականացրել և վերահաշվարկն իմաստ չունի»,- հայտարարել է Իրմա Ինաշվիլին:

ԱՄՆ-ի դեսպանի նստավայրրում քաղաքական կուսակցությունների առաջնորդների հանդիպումը կմեկնարկի մի քանի րոպեից: ԱՄՆ-ի դեսպանի հետ մասին բանակցություններին ներկա կգտնվի նաև Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը: