Իռլանդիայում չեն աջակցել ընտանեկան արժեքների մասին դրույթը սահմանադրությունից հանելու հանրաքվեին
Իռլանդիայում չեն աջակցել ընտանեկան արժեքների մասին դրույթը սահմանադրությունից հանելու հանրաքվեին

Քաղաքացիները չեն աջակցել սահմանադրական փոփոխություններին, որոնք վերացնում են ընտանեկան արժեքները Իռլանդիայում: Այս մասին տեղեկություն է հրապարակում Եվրոնյուսը։

Հանրաքվեի առաջին կետը վերաբերում էր ընտանիքի սահմանադրական սահմանման ընդլայնմանը, ըստ որի ընտանիքն այլևս չի համարվի ամուսնության վրա հիմնված հասկացություն, այլ ամուր հարաբերությունների վրա հիմնված հարաբերություններ, այդ թվում՝ միասեռ զույգեր։

Երկրորդ կետը վերաբերում էր կնոջ դերի փոփոխությանը, ըստ որի՝ կնոջ կարգավիճակը ընտանիքում լինելու է գենդերային չեզոք, և ընտանիքի յուրաքանչյուր անդամ հոգ կտանի միմյանց մասին։

Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարն արձագանքել է հանրաքվեի արդյունքներին։

«Մեր պարտականությունն էր համոզել մեծամասնությանը կողմ քվեարկել այս փոփոխությանը, բայց, ցավոք, դա մեզ չհաջողվեց», – ասաց Վարադկարը: