Իռլանդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ. Վրաստանի ապագան ամուր կապված է ԵՄ ընտանիքի հետ
Իռլանդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ. Վրաստանի ապագան ամուր կապված է ԵՄ ընտանիքի հետ

Իռլանդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության կոմիտեի նախագահ Չարլի Ֆլանագանը սոցցանցում արձագանքում է Վրաստանի խորհրդարանի պատվիրակության այցին։

«Տեղեկատվական թարմացում և քննարկումներ Վրաստանի վերջին քաղաքական իրադարձությունների վերաբերյալ Նիկոլոզ Սամխարաձեի, Մայա Բիթաձեի և Դավիթ Սոնղուլաշվիլիի հետ։ Բարեփոխումների լայնածավալ ծրագիրն արդեն ընթացքի մեջ է: «Վրաստանի ապագան ամուր կապված է ԵՄ ընտանիքի հետ»,- «Twitter»-ում գրել է Չարլի Ֆլանագանը։