Իռլանդիայի Սենատը Վրաստանին սատարող բանաձեւ է ընդունել
Իռլանդիայի Սենատը Վրաստանին սատարող բանաձեւ է ընդունել

Իռլանդիայի Սենատը Վրաստանին սատարող բանաձեւ է ընդունել։ Այդ մասին «Twitter»-ում գրել է Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում Իռլանդիայի Սենատին Վրաստանին աջակցող բանաձեւ ընդունելու և եվրոպական ինտեգրման ճանապարհին մեր երկրի երկարամյա ջանքերը ճանաչելու համար, ինչպես նաև ԵՄ-ի և նրա ինստիտուտների նկատմամբ հորդորների համար, որ նրանք աջակցեն Վրաստանին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում»,- գրել է Իլիա Դարչիաշվիլին։