Իռլանդիայի նոր վարչապետ է ընտրվել Սայմոն Հարիսը
Իռլանդիայի նոր վարչապետ է ընտրվել Սայմոն Հարիսը

Իռլանդիան նոր վարչապետ ունի։

Իռլանդիայի խորհրդարանը սատարել է Սայմոն Հարիսի թեկնածությունը կառավարության ղեկավարի պաշտոնում։

37-ամյա Սայմոն Հարիսը երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետն է։ Մինչ այդ նա զբաղեցնում էր կրթության նախարարի պաշտոնը։

Վարչապետի պաշտոնը թափուր է մնացել անցյալ ամիս, երբ Լեո Վարադկարը մարտի 20-ին հանկարծ հայտարարեց իր հրաժարականի մասին։