Իռլանդիայի հանրապետությունը Վրաստանը մտցրել է անվտանգ երկրների ցուցակ:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության լրատվությամբ, նշված որոշումը ընդունել է Իռլանդիայի արդարադատության նախարարությունը: Նախարարի համապատասխան կարգադրությունում նշված է, որ Վրաստանը նշված անվանակարգ է տեղափոխվել արևելյան Եվրոպայի այլ երկրների հետ միասին:
Գերատեսչության լրատվությամբ, Իռլանդիան Եվրամիության/Շենգենի գոտու 9-րդ երկիրն է, այն 12 երկրներից, որոնք ունեն նշված դասակարգում և որոնք Վրաստանի նկատմամբ ընդունել են համապատասխան որոշում:
«Ընդունված որոշումը մեկ անգամ ևս ապացուցում է արևմտյան գործընկերների կողմից Վրաստանում ժողովրդավարության բարեփոխումների ճանապարհով, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության ճանաչումը»,-հայտարարել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում:
Գերատեսչությունում պարզաբանում են, որ Իռլանդիայի հանրապետության կողմից Վրաստանին անվտանգ երկրների ցուցակ մտցնելու արդյունքում, Վրաստանի քաղաքացիների ապաստան խնդրելու հայտերը քննարկելու համար օգտագործվելու է արագացված գործընթաց, որը նվազեցնելու է քննարկումների ժամանակը:
Վրաստանը որպես անվտանգ երկիր են ճանաչել՝ Լուքսեմբուրգը, Բելգիան, Նիդեռլանդները, Ֆրանսիան, Բուլղարիան, Ավստրիան, Լիխտեյնշտեյնը և Իսլանդիան:
Իռլանդիայի հանրապետության նշված որոշումը ուժի մեջ է մտել ապրիլի 16-ին:
Հեղինակ -
Edgar Barsegyan