Իռլանդիան որոշում է կայացրել առանց վիզայի ռեժիմ մտցնել դիվանագիտական ​​անձնագրեր ունեցող Վրաստանի քաղաքացիների համար
Իռլանդիան որոշում է կայացրել առանց վիզայի ռեժիմ մտցնել դիվանագիտական ​​անձնագրեր ունեցող Վրաստանի քաղաքացիների համար

Իռլանդիան որոշում է կայացրել առանց վիզայի ռեժիմ մտցնել դիվանագիտական ​​անձնագրեր ունեցող Վրաստանի քաղաքացիների համար։

Իռլանդական կողմի գնահատմամբ՝ դա կօգնի սերտ կապերի հաստատմանը եւ երկկողմ հարաբերությունների խորացմանը։

Այս մասին նշվել է Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միհո Մարտինի և Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հանդիպման ժամանակ։

Կողմերը ողջունել են նշված որոշումը և հույս հայտնել, որ որոշումը կնպաստի ապագայում Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի պարզեցման աշխատանքներին, որն ակտիվորեն ընթանում է։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։