Իռլանդացի սենատոր. Մոռացա՞նք 2008 թվականի օգոստոսի 8-ը, երբ ռուսական ուժերը սկսեցին ներխուժել Վրաստան
Իռլանդացի սենատոր. Մոռացա՞նք 2008 թվականի օգոստոսի 8-ը, երբ ռուսական ուժերը սկսեցին ներխուժել Վրաստան

Մոռացա՞նք 2008 թվականի օգոստոսի 8-ը, երբ ռուսական ուժերը սկսեցին ներխուժել Վրաստան։ Այս մասին «Twitter»-ում գրում է իռլանդացի անկախ սենատոր Ջերարդ Կրոգվելը։

«Ես ուրախ եմ տեսնել Ուկրաինայի և Մոլդովայի ԵՄ թեկնածուի կարգավիճակը։ Սակայն, թե ինչու նրանք չընդունեցին Վրաստանը, անհասկանալի է։ Մոռացա՞նք 2008 թվականի օգոստոսի 8-ի մասին, երբ ռուսական ուժերը սկսեցին ներխուժել Վրաստան։ Այն ժամանակ մենք նրանց լքեցինք, ինչո՞ւ հիմա»,- «Twitter»-ում գրել է իռլանդացի սենատորը։​​