Իրինա Վերեշուկը Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից շտապ մարդասիրական միջանցք է պահանջում
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից շտապ մարդասիրական միջանցք է պահանջում։
Այդ մասին Վերեշուկը գրել է «Telegram» ալիքում։
Վերեշուկի խոսքով՝ ձեռնարկության տարածքում կա մոտ հազար խաղաղ բնակիչ և մոտ 500 վիրավոր ուկրաինացի զինծառայող։
Հիշեցնենք, որ վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է արձակել չեղարկել հարձակումը «Ազովստալ» արդյունաբերական գոտու վրա, սակայն պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հանձնարարել է ամբողջությամբ արգելափակել տարածքը։