Իրինա Վերեշչուկի խոսքով, Ուկրաինան բանակցում է «Ազովստալից» 60 մարդու տարհանման շուրջ
Ուկրաինան բանակցություններ է վարում Մարիուպոլի «Ազովստալից» 60 մարդու տարհանման շուրջ։ Այս մասին ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։
«Մի քանի հարյուր վիրավոր կա, նրանց առաջին հերթին պետք է փրկել, քանի որ ռուսները բոլորին միասին համաձայն չեն։ Առայժմ ծանր վիրավորներ և բժիշկներ, 60 մարդ»,- ասել է Վերեշչուկը։