Իրինա Վերեշչուկը ուկրաինացի փախստականներին կոչ է անում ռուսական ռմբակոծությունների հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամի ֆոնին մնալ արտերկրում
Իրինա Վերեշչուկը ուկրաինացի փախստականներին կոչ է անում ռուսական ռմբակոծությունների հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամի ֆոնին մնալ արտերկրում: Այս մասին Վերեշչուկը հայտարարել է Ուկրաինայի հանրային հեռարձակմանը տված հարցազրույցում։
Ինչպես նշել է Վերեշչուկը, ուկրաինացի փախստականները, հնարավորության դեպքում, պետք է մինչև գարուն խուսափեն հայրենիք վերադառնալուց։
«Ուզում եմ օգտվել առիթից՝ խնդրել չվերադառնալ։ Մենք պետք է դիմանանք այս ձմռանը։ Ցավոք սրտի, էլեկտրացանցը չի կարող հաղթահարել դա: Դուք տեսնում եք, թե ինչ է անում Ռուսաստանը: Հիմա վերադառնալ նշանակում է ռիսկի ենթարկել ինքներդ ձեզ, ձեր հարազատներին: Այնպես որ, խնդրում եմ, մի արեք դա: Եթե հնարավորություն ունեք, մնացեք արտերկրում, ձմեռեք դրսում։ Գարնանը, երբ ես շատ հուսով եմ, մենք կվերակառուցենք մեր Խարկովի և Խերսոնի շրջանները, ինչպես նաև Ուկրաինայի մնացած մասը, ցանկանում ենք, որ դուք վերադառնաք Ուկրաինա»,- դիմել է Վերեշչուկը ուկրաինացի փախստականներին։
Հիշեցնենք. վերջին մի քանի շաբաթների ընթացքում ռուսական ուժերը ակտիվացրել են հարձակումները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա, ինչի պատճառով երկրում ակտիվացել է էլեկտրամատակարարման գրաֆիկը։ Ուկրաինայի կառավարությունը քաղաքացիներին կոչ է անում խնայել էլեկտրաէներգիան։