Իրինա Վերեշչուկ. «Ազովստալ» գործարանից բոլոր կանայք, ծերերն ու երեխաները տարհանվել են
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի խոսքով՝ «Ազովստալ» գործարանից բոլոր կանայք, ծերերն ու երեխաները տարհանվել են։
Այդ մասին Իրինա Վերեշչուկը հայտարարել է «Telegram»-ի իր ալիքում։
«Նախագահի հրամանը կատարվել է՝ «Ազովստալից» բոլոր կանայք, երեխաներն ու ծերերը տարհանվել են։ Մարիուպոլի մարդասիրական գործողության այս մասն ավարտվել է»,- գրել է Վերեշչուկը։