Իրինա Վերեշչուկ. Այսօր Ուկրաինան ունի 562 ռուս ռազմագերի
Իրինա Վերեշչուկ. Այսօր Ուկրաինան ունի 562 ռուս ռազմագերի

Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինան գերի է վերցրել 562 ռուս զինծառայողի, որոնց վերաբերվում ենք միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն։ Գործին ներգրավված է նաեւ Կարմիր խաչը,- ասել է Ուկրաինայի փոխվարչապետ, Ուկրաինայի վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը։

Նա ասաց, որ նրանք բոլորն էլ հարցաքննվել են, իսկ մեծ մասն ասել է, որ չի ցանկանում վերադառնալ Ռուսաստան:

«Նրանք չափազանց երիտասարդ են և ասում են, որ չեն ցանկանում վերադառնալ այն երկիր, որը իրենց ուղարկել է ուկրաինացի կանանց և երեխաներին մորթելու։ Սակայն գերիների փոխանակման պայմանագիրը մնում է ամենակարեւոր հարցերից մեկը»,- ​​ասել է Վերեշչուկը։