IRI. Հարցվածների 65 տոկոսը երկրի առջև ծառացած ամենակարևոր խնդիր է համարում տնտեսությունն ու գործազրկությունը
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն, հարցվածների 65 տոկոսը երկրի առջև ծառացած ամենակարևոր խնդիր է համարում տնտեսությունն ու գործազրկությունը: Հարցվածների 37 տոկոսը կարծում է, որ երկրում հիմնական խնդիրը գների աճն է և կյանքի պայմանների վատթարացումը:
26 տոկոսը որպես հիմնական խնդիր նշում է աղքատությունը: 16 տոկոսը կարծում է, որ երկրում հիմնական խնդիրը կորոնավիրուսն է: