IRI . Հարցվածների 42 տոկոսը կտրականապես համաձայն չէ ընդդիմադիր կուսակցությունների խորհրդարանական գործունեությունը բոյկոտելու հետ, 18 տոկոսը՝ քիչ թե շատ
Համաձայն Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից անցկացված հարցման, հարցին, արդյոք աջակցում են ընդդիմադիր կուսակցությունների կողմից խորհրդարանական գործունեության բոյկոտումը, քաղաքացիների 42 տոկոսը կտրականապես համաձայն չէ, քիչ թե շատ համաձայն չէ հարցվածների 18 տոկոսը:
15 տոկոսը համաձայն է ընդդիմության բոյկոտի հետ, 11 տոկոսը քիչ թե շատ համաձայն է դրան:
Հարցվածների 14 տոկոսը չունի/չգիտի հարցի պատասխանը:
Ուսումնասիրությունն իրականացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի հետազոտական կենտրոնի անունից՝ Բալթյան ուսումնասիրությունների և Գելափ կազմակերպության ներկայացուցիչ դոկտոր Ռասա Ալիշաուսկինեի կողմից, 2021 թվականի փետրվարի 2-26-ը: Դաշտային աշխատանքներն իրականացվում էին «IPM»-ի կողմից: Տվյալները հավաքագրվել են շերտավորված բազմաստիճան պատահական ընտրության մեթոդով՝ դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով:
Նմուշում ներառվել է քվեարկելու իրավունք և տարիք ունեցող 1500 մասնակից: Տվյալները գնահատվել են ըստ տարիքի, սեռի, շրջանի և բնակավայրի չափի: Սխալը +/- 2.5 տոկոս է, արձագանքի ցուցանիշը՝ 75 տոկոս: Ուսումնասիրությունը հնարավոր է դարձել իրականացնել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության միջոցով: