Սագարեջոյում զինված հարձակման վայրում հավաքվել են վիրավորների և մահացածների հարազատները։
Միաժամանակ հարցաքննություններ են կատարվում ոստիկանության բաժնում։ Հարցվածների թվում կլինի 49-ամյա տղամարդու որդին, ով կարողացել է տանից դուրս գալ կրակոցների ժամանակ։
Բացի այդ, շրջակա տարածքի բնակիչները լրագրողներին մեկնաբանել են, որ հարձակվողը անհասցե կրակել է իր տան պատշգամբներից։ Ըստ ականատեսների՝ տղամարդը կրակ է բացել նաեւ դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենայի վրա։
Սագարեջոյում անհայտ անձը ուշ գիշերին կրակ է բացել շենքերից մեկից։ Վերջին տվյալներով՝ կրակոցների հետեւանքով զոհվել է հինգ, վիրավորվել՝ հինգ մարդ։ Ըստ ՆԳՆ-ի՝ դեպքի վայր ժամանելուն պես մեղադրյալը ինքնասպանություն է գործել:
Բացի այդ, հրաձգության հետեւանքով վիրավորված չորս հոգի բուժվում է Սագարեջոյի «Ջեո Հոսպիտալսում»։ Նրանցից երեքի վիճակը կայուն է, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Աչքի վնասվածք ստացած ևս մեկ վիրավոր, ով Սագարեջոյից տեղափոխվել է «Կովկասյան բժշկական կենտրոն», կվիրահատվի։ Ըստ բժիշկների՝ պացիենտի վիճակը բավարար է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։