Մառնեուլիում և Բոլնիսում գործում է կարանտինի ռեժիմ:
Այս մունիցիպալիտետներում Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կարանտին է հայտարարել անցած գիշեր տեղի ունեցած արտակարգ ճեպազրույցի ժամանակ: Նշված մունիցիպալիտետներում կարանտինի ժամանակ հասարակական կարգը ապահովելու է ներքին գործերի նախարարությունը: Դրա հետ մեկտեղ, ներքին գործերի նախարարության հետ համակարգմամբ, գործընթացին ներգրավված են Վրաստանի պաշտպանական ուժերը:
Մառնեուլի և Բոլնիսի մունիցիպալիտետներում հատուկ սարքավորումներով հագեցած աշխատում են Վրաստանի առաջին ալիքի նկարահանող խմբերը: