Լարսի անցակետում Ռուսաստանի քաղաքացիների երկար հերթ է։ Ռուսաստանից հարևան երկրներ տեղափոխվելու ցանկություն ունեցողների թիվն ավելացել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահը հրամայեց մասնակի մոբիլիզացիա իրականացնել։ Ըստ այդմ, արդեն երեք օր է՝ հերթերը չեն դադարում անգամ լարսի դիմաց։ Սահմանը հատել ցանկացողների քանակի պատճառով ստիպված են ժամերով հերթ կանգնել։ Երկիր մուտք գործողների մեծ մասը տղամարդիկ են։ Նրանցից ոմանք չեն թաքցնում, որ խուսափել են հարևան երկրում պատերազմին զորակոչվելու վտանգից, ոմանք էլ չեն խոսում իրենց ժամանելու պատճառի մասին։