Հանրահավաքի մասնակիցները գտնվում են ԹՊՀ-ի հարակից տարածքում՝ Իլիա Ճավճավաձեի պողոտա-Վարազիզխևի խաչմերուկում։
Հանրահավաքի մասնակիցները վրանները խփել են ճանապարհի վրա։
Տեղում են «Միասնություն ազգային շարժման» և «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդները։
Տեղեկության համար՝ ակցիայի մասնակիցների մի մասը «Ազգային շարժման» եւ «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդների հետ երեկ երեկոյան Ռուսթավելի պողոտայից, որտեղ ընթանում էր ակցիան, շարժվեցին դեպի ԹՊՀ-ի շրջակայք։ «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդները հայտարարեցին, որ ԹՊՀ-ում կմնան 24 ժամ։