Իրավապաշտպաններն այցելել են քննչական մեկուսարանում գտնվող վարչական կալանավորվածներից մի քանիսին
Ուշ գիշեր վարչական կարգով բերման ենթարկված անձանցից մի քանիսը գտնվում են Թբիլիսիի քննչական մեկուսարանում։
Բերման ենթարկվածներին տեսակցելու համար ներկա են նրանց իրավապաշտպանները։ Ըստ փաստաբանների՝ ձերբակալվածներից մի քանիսը լուրջ վնասվածքներ ունեն։ Ժամանակավոր պահման վայրում ներկա են նաև Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչներ։ Քննիչները կհարցաքննեն ձերբակալվածներին՝ իրավապահների ապօրինի վարքագծի վերաբերյալ։
Բացի այդ, Թբիլիսիի քաղաքային դատարանում քննարկվում է նոյեմբերի 29-ին Ռուսթավելիում ձերբակալված «Հանուն Վրաստանի» կուսակցության անդամ Իրակլի Ծուլայայի և նույն հանրահավաքում ձերբակալված մեկ այլ անձի՝ Իրակլի Դիասամիձեի գործը։ Երկուսն էլ դեմքերին ունեն ֆիզիկական վնասվածքներ։ Նրանց գործը քննելու է դատավոր Զվիադ Դաշկավան։
Ինչպես հայտարարել է կալանավոր Իրակլի Դիասամիձեն, նոյեմբերի 29-ին Ճիճինաձեի փողոցում հատուկ ջոկատայինները հարձակվել են նրա վրա և ֆիզիկական բռնության ենթարկել։ Ծուլայայի հարազատների խոսքով՝ «Հանուն Վրաստանի» կուսակցության անդամը հարձակման է ենթարկվել հատուկ ջոկատայինների կողմից, երբ որդուն տուն է տարել և վերադառնալիս է եղել հանրահավաքի։ Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել վարչական իրավախախտման, մասնավորապես՝ ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու համար։ Բացի նրանցից, օրվա ընթացքում նախատեսվում է քննարկել այլ անձանց վարչական գործեր։