Իրավապահները վերցնում են Ռուսթավելիի պողոտայում, խորհրդարանի մոտ բացված վրանները (ֆոտոշարք)
Իրավապահները վերցնում են Ռուսթավելիի պողոտայում, խորհրդարանի մոտ բացված վրանները: Տեղում մոբիլիզացված է ոստիկանությունը:
Դրա հետ մեկտեղ, քիչ առաջ Ռուսթավելիի պողոտայում տեղի է ունեցել ընդհարում, որի արդյունքում ձերբակալվել է մի քանի մարդ: «Ազգային շարժման» ներկայացուցիչ Զաալ ՈՒդումաշվիլիի հայտարարությամբ, ձերբակալվել են Նիկա Մելիան և Թբիլիսիի սակրեբուլոյի պատգամավոր Իրակլի Նադիրաձեն:
Թբիլիսիում, Ռուսթավելիի պողոտայում «Չսպանես» ցույցը տեղի է ունեցել երեկ: Ցույցից հետո, մասնակիցները վրանները տեղափոխել են պողոտայի երթևեկելի մաս, որի պատճառով ճանապարհը փակ էր երթևեկության համար: Իրավապահները Ռուսթավելիի պողոտայում, երթևեկելի մասից վրանները տեղափոխել են խորհրդարանի շենքի մոտ: Համապատասխանաբար Ռուսթավելիի պողոտան բաց է երթևեկության համար:
Հեղինակ -
Edgar Barsegyan