Վրաստանի Առաջին ալիքի տեղեկություններով՝ Ջիխաշկարի գյուղում ձերբակալվել է Բադրի Էսեբուան, ով մեղադրվում է «Georgia Bank»-ի Զուգդիդի մասնաճյուղի վրա հարձակվելու և պատանդներ վերցնելու մեջ։
Նա չի կարողացել դիմադրել իրավապահներին ձերբակալության ժամանակ։
Բադրի Էսեբուայի ձերբակալության մասին տեղեկություն է տարածվել քիչ առաջ։
Ներքին գործերի նախարարությունը Էսեբուայի ձերբակալության վերաբերյալ դեռ պաշտոնական մեկնաբանություն չի տվել։
Զուգդիդիում «Վրաստանի բանկի» մասնաճյուղի վրա հարձակումը տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 21-ին։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ավազակային հարձակումն իրականացրել է Բադրի Էսեբուան։ Հարձակվողը մի քանի ժամ պատանդ է պահել 43 մարդու։ Հետաքննության տվյալներով՝ հարձակվողը կարողացել է բանկից կես միլիոն դոլար վերցնել։
Գործով հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական օրենսգրքի 236, 323 և 329 հոդվածներով, որոնք վերաբերում են ահաբեկչական գործողությանը, ահաբեկչական նպատակներով պատանդ վերցնելուն և ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելուն, պահելուն ու կրելուն։