Իրավապահները հավաքի մի քանի մասնակիցների դուրս են բերել տարածքից [ֆոտոշարք]
Հանրահավաքի մասնակիցների և ընդդիմության առաջնորդների մի մասը մնում է Մելիքիշվիլիի պողոտայում։
Իրավապահները հանրահավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ են արել ազատել ճանապարհի երթեւեկելի հատվածը՝ երթեւեկությունը վերականգնելու համար։ Նշված խնդրանքը մերժելուց հետո հանրահավաքի մի քանի մասնակիցներ դուրս են բերվել տարածքից։
Ընդդիմադիր կուսակցության մի մասը և հանրահավաքի մասնակիցների մի խումբ այս պահին գտնվում են մետրո Ռուսթավելի կայարանի հարևանությամբ։
Վաղ առավոտյան ՆԳ նախարարությունը հայտարարություն է տարածել և հանրահավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին կոչ է արել ազատել տարածքն արհեստական շինություններից, դադարեցնել ցույցերը ճանապարհի վրա և բողոքել օրենքի սահմաններում։
Տեղում ՆԳ նախարարության ներկայացուցիչները հանրահավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին 15 րոպե ժամանակ են տվել ճանապարհը մաքրելու համար, որից հետո իրավապահները շարժվել են դեպի ԹՊՀ հարակից տարածք։
Հանրահավաքի մասնակիցների զբաղեցրած տարածքը իրավապահների կողմից ազատվել է արհեստական շինություններից։ Հանրահավաքի մասնակիցների մի մասը տարվել է Մելիքիշվիլիի պողոտայի ուղղությամբ, իսկ մյուս մասը՝ Ճավճավաձեի պողոտայի ուղղությամբ։














