Իրավապահները ձերբակալել են Թբիլիսիում, Պեկինի պողոտայում գտնվող «Վրաստանի բանկ»-ի մասնաճյուղը կողոպտելու մեջ մեղադրվող անձին
Օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում Վրաստանի ՆԳ նախարարության, Թբիլիսիի ոստիկանության վարչության Վակե-Սաբուրթալոյի գլխավոր բաժնի աշխատակիցները, ձերբակալել են 1999 թվականին ծնված Ի.Ջ.-ին։ Նա ձերբակալվել է Թբիլիսիում՝ կողոպուտի և ապօրինի հրազեն գնելու, պահելու և կրելու մեղադրանքով։
«Քննությամբ պարզվել է, որ ընթացիկ տարվա դեկտեմբերի 14-ին մեղադրյալը հարձակվել է Bank of Georgia-ի մասնաճյուղերից մեկի վրա, զենքի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար հափշտակել ու թաքնվել դեպքի վայրից։ Ոստիկանությունը, ձեռնարկված քննչական և օպերատիվ միջոցառումների արդյունքում, դեպքից մի քանի ժամ անց ձերբակալել է հանցագործին։ Իրավապահները որպես ապացույց առգրավել են հանցագործության զենքն ու գումարը»,- հայտնել են ՆԳ նախարարությունից։
Նախաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի «Գ» ենթակետով և 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով։ Հանցագործությունը նախատեսում է ազատազրկում չորսից 12 տարի ժամկետով։