Իրավապահները ձերբակալել են Թբիլիսիի Ջավի փողոցում տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվողին
Իրավապահները ձերբակալել են Թբիլիսիի Ջավի փողոցում տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվողին

Վրաստանի ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են Թբիլիսիի Ջավի փողոցում սպանության մեջ մեղադրվող 1964 թվականին ծնված Վ.Ք.-ին:

«Քննությամբ պարզվել է, որ տարբեր հանցագործությունների համար դատապարտված մեղադրյալը այս տարվա դեկտեմբերի 23-ին Թբիլիսիի Ջավի փողոցում նախկինում ունեցած անձնական կոնֆլիկտի պատճառով կրակել է 1976 թվականին ծնված Բ.Օ.-ի վրա և թաքնվել: Վիրավորը տեղում մահացել է։ Ոստիկանությունը, ձեռնարկված թեժ օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, դեպքից երկրորդ օրը ձերբակալել է հանցագործություն կատարած անձին»,- հայտնում են ՆԳՆ-ից։

Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը ենթադրում է դիտավորյալ սպանություն։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ տասից 15 տարի ժամկետով։