Իրավապահները Դուիսի գյուղում լիցքաթափել են կոնֆլիկտը տեղի բնակիչների միջև
Իրավապահները Դուիսի գյուղում լիցքաթափել են տեղի բնակչության միջև կոնֆլիկտը,- այս մասին Առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ում:
ՆԳՆ-ի տեղեկությամբ, Ախմետայի ոստիկանության բաժնում էր գտնվում առանձնահատուկ հանձնարարությունների դեպարտամենտի երկու խումբ, որոնք այժմ այնտեղ չեն գտնվում:
«Դուիսի գյուղում տեղի բնակչության միջև եղել է կոնֆլիկտ: Իրավապահները լիցքաթափել են իրավիճակը և գյուղում արդեն խաղաղություն է: Իրավիճակի բարդացումից խուսափելու նպատակով, Ախմետայի ոստկանության բաժնում էր գտնվում առանձնահատուկ հանձնարարությունների դեպարտամենտի երկու խումբ, որոնք այժմ այնտեղ չեն գտնվում»,- հայտնել են Առաջին ալիքին ՆԳՆ-ում: