Իրավապահները դեռևս փորձում են զինված անձին զինաթափել Երևանի ոստիկանության բաժիններից մեկի մոտ
Երևանի Նոր-Նորք թաղամասի ոստիկանության շենքի մոտ օպերացիա է իրականացվում։
Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տեղական ժամանակով ժամը 17:00-ին երեք զինված անձինք փորձել են ներխուժել ոստիկանության շենք։
Այդ ժամանակ շենքի մոտ նռնակ է պայթել։ Երկու զինված անձ վիրավորվել է, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, երրորդ զինված անձը դեռ ոստիկանության շենքի դիմաց է։ Ըստ հայկական լրատվամիջոցների՝ ոստիկանությունը փորձում է զինաթափել նրան։
Միաժամանակ ի սկզբանե հաղորդվում էր, որ զինված անձինք ներխուժել են Երևանի ոստիկանության բաժիններից մեկի շենք։