Իրավապահները «Հավլաբարի» մետրոկայանի «Վրաստանի բանկի» շենքից դուրս են բերել մի քանի մարդու
Իրավապահները «Ավլաբարի» մետրոյի կայարանի մոտակայքում «Վրաստանի բանկի» շենքից դուրս են բերել մի քանի մարդու: Այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը դեպքի վայրից:
Այս պահին անհայտ է, նրանք պատանդ են եղել, թե այլ քաղաքացիներ են:
Վրաստանի Բանկի մասնաճյուղ զինված անձ է ներխուժել, որը պատանդ է վերցրել մի քանի մարդու:
Տեղում մոբիլիզացված են նաև շտապօգնության բրիգադները: