Իրավապահները աշխատում են «Ատրիում» բիզնես կենտրոնում
Իրավապահները աշխատում են «Ատրիում» բիզնես կենտրոնում

Իրավապահները մոբիլիզացված են Թբիլիսիում՝ Վախուշտի կամրջի հարևանությամբ։

Ինչպես տեղից հայտնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, իրավապահներն աշխատում են «Ատրիում» բիզնես կենտրոնում, որտեղ տեղակայված են մի քանի գրասենյակներ։

Այնտեղ գտնվող քաղաքացիները չեն կարող հստակեցնել, թե ինչի հետ կապված են աշխատում իրավապահները բիզնես կենտրոնում։ Հնարավոր է, որ իրավապահների այցը բիզնես կենտրոն կապված է «զանգերի կենտրոնների» գործի հետ։