Իրավապահները առգրավել են մոտ կես միլիոն լարիի չհայտարարագրված ծխախոտ
Իրավապահները առգրավել են մոտ կես միլիոն լարիի չհայտարարագրված ծխախոտ

Ֆինանսների և ՆԳՆ-ի համատեղ գործողությունների շրջանակում բեռնարկղերի վերահսկողության ստորաբաժանումը «Նինոծմինդայի» մաքսակետում կանխել է աննախադեպ քանակությամբ չհայտարարագրված ծխախոտի ներկրման փորձ,- հայտարարում են Եկամուտների ծառայությունում:

«Իրավապահների կողմից տեղեկատվության վերլուծական մշակման արդյունքում կանգնեցվել են միջազգային պետհամարանիշներով բեռնափոխադրումներ իրականացնող երեք բեռնատարներ։ Տրանսպորտային միջոցների մանրակրկիտ զննությամբ հայտնաբերվել է մոտ կես միլիոն լարիի չհայտարարագրված ծխախոտ՝ թաքցված կցորդիչով տրանսպորտի թաքստոցում։ Գործի նյութերը փոխանցվել են Ֆինանսների նախարարության քննչական ծառայություն՝ հետագա արձագանքման համար։

Վրաստանի մաքսային սահման մուտք գործող բարձր ռիսկային բեռների խիստ հսկողությունը կշարունակվի նաև ապագայում»,- հայտնել են ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից։