Իրավապահ մարմինները առգրավել են 1107 տուփ թմրանյութ, ձերբակալվել է երկու մարդ
Իրավապահ մարմինները առգրավել են 1107 տուփ թմրանյութ, ձերբակալվել է երկու մարդ

Վրաստանի Ներքին Գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության, Գլդանի-Նաձալադևիի գլխավոր բաժնի աշխատակիցները, խմբով թմրանյութերի ապօրինի ձեռքբերմանը, պահպանմանը և վաճառքին նպաստելու մեղադրանքով ձերբակալել են1986 թվականին ծնված Ի.Գ.-ին և 2000 թվականին ծնված Ն.Գ.-ին, որը նախկինում դատված է եղել։

ՆԳ նախարարության հաղորդմամբ, Ռուսթավիում մեղադրյալների անձնական և բնակելի տների, ինչպես նաև տարբեր վայրերից խուզարկությունների ժամանակ իրավապահ մարմինները որպես ապացույց առգրավել են մեծ քանակությամբ վաճառքի համար պատրաստված 1107 տուփ թմրանյութ, այսպես կոչված, բիո։

«Ոստիկանությունը նաև առգրավել է թմրանյութերի փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր, այդ թվում՝ կպչուն ժապավեններ, էլեկտրական կշեռքներ և պոլիէթիլենային փակվող տոպրակներ։

Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 260-րդ և 260-րդ քառորդ հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում», – ասվում է ՆԳ նախարարության հայտարարության մեջ։