Իրավաբանական հարցերով կոմիտեի նախագահի պարտականությունները կատարելու է Դավիթ Մաթիկաշվիլին
Իրավաբանական հարցերով կոմիտեի նախագահի պարտականությունները կատարելու է Դավիթ Մաթիկաշվիլին

Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեի նախագահի պարտականությունները կատարելու է Դավիթ Մաթիկաշվիլին: Նշված պաշտոնին Մաթիկաշվիլիին ընտրել են կոմիտեի այսօրվա նիստին:

Դավիթ Մաթիկաշվիլիին աջակցել են կոմիտեի 11 անդամ: Մաթիկաշվիլիի թեկնածությանը դեմ է գնացել միայն մեկ պատգամավոր՝ Բիձինա Գեգիձեն:

Նիստին չի մասնակցել կոմիտեի նախկին նախագահ Էկա Բեսելիան:

Դավիթ Մաթիկաշվիլին մինչև այս պահը զբաղեցնում էր կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը:

Կոմիտեի նախագահի պաշտոնը Էկա Բեսելիան լքել է նախորդ տարվա վերջին: Առաջին տեղակալի պաշտոնը լքել էր նաև Վանո Զարդիաշվիլին:

Վրաստանի խորհրդարանը իրավաբանական հարցերով կոմիտեի նոր նախագահին կընտրի գարնանային նստաշրջանին: